Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Բոլոր հնարավորությունները սպառված չեն»

«Բոլոր հնարավորությունները սպառված չեն»
21.01.2014 | 16:21

«Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, անդրադառնալով Ուկրաինայի դեպքերին՝ նշեց, որ պերմանենտ Մայդանը կշարունակվի, մինչև տեղի ունենան հերթական ընտրությունները: Եվ, ըստ նրա, Մայդանը կլինի քաղաքական լանդշաֆտի անբաժան մասը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա նշեց, որ մեր երկրում դեր խաղաց անվտանգության գործոնը: Ինչ վերաբերում է սեպտեմբերի 3-ի որոշմանը, ապա Սերգեյ Մինասյանի կարծիքով՝ անվտանգության գործոնը հանգեցրեց դրան:

Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն չի ընդունում այն տեսակետը, որ Ուկրաինայում հիասթափվել են ընդդիմությունից, քանի որ հասարակության մեջ կա դժգոհություն: Նա նշեց, որ կան ծայրահեղականներ, սակայն բոլոր հնարավորությունները սպառված չեն, որպեսզի խաղաղ ճանապարհով լուծվեն հարցերը:

Ալեքսանդր Բոժկոն ցավ հայտնեց, որ այսօր Ուկրաինան ղեկավարում են այն մարդիկ, որոնք չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն են կրում:

Դավիթ Շահնազարյանը հարց ուղղեց, թե ինչպես է պարոն Բոժկոն գնահատում այն հնարավորությունը, որ ուժային կառույցները կարող են միանալ ընդդիմությանը:

Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ այն մարդիկ, ովքեր կարող են օգնել ընդդիմությանն, այսօր խաղից դուրս են: Նա կարծիք հայտնեց, որ պետք է ավելի շատ օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունի ուկրաինական հասարակությունը:

«Մենք գործ ունենք երկու Յանուկովիչի հետ, մեկին ճանաչում էինք մինչև Վիլնյուսը, հիմա մենք գործ ունենք մեկ ուրիշ Յանուկովիչի հետ, որը ստորագրել է համապատասխան պայմանագրեր, որոնք հնարավորություն է տալիս իրականացնել այն ծրագրերը, որոնք միայն ինքը գիտի»,- ասաց Ալեքսանդր Բոժկոն: Նա դժվարացավ ասել, թե ինչպես կվերաբերվի Յանուկովիչը այն ընդդիմադիր գործիչների հետ, որոնք կարող են հանդես գալ Նախագահի ընտրություններում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ